Սպորտ

Սարգսյանը և Մարտիրոսյանը դարձել են շախմատի համաշխարհային ուսանողական առցանց առաջնությունների հաղթողներ

1 րոպեի ընթերցում

Սարգսյանը և Մարտիրոսյանը դարձել են շախմատի համաշխարհային ուսանողական առցանց առաջնությունների հաղթողներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը դարձել են կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջին առցանցառաջնությունների հաղթողներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց պայքարում Սարգսյանը 7 տուրերում հավաքեց 6 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:Տղամարդկանց պայքարում Հայկ Սարգսյանը ամբողջ մրցաշարի ընթացքում ոչ մի պարտություն չկրեց և 7 հնարավորից հավաքելով 5,5 միավոր լրացուցիչ միավորներով դարձավ առաջին անգամ անցկացվող այս մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղում նույնքան` 5,5 միավորով Հնդկաստանից Պաներսելվամ Ինիյան է, իսկ եռյակը եզրափակում է ռուս Միխայիլ Անտիպովը:

Մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանը 2021 թվականի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն, ով միայն 6-րդն է:

Մարտի 20-21-ին կանցկացվեն արագ շախմատի ուսանողական համաշխարհային մրցաշարը: Հայաստանն ունի երկու տասնյակից ավել մասնակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում