Քաղաքականություն

Ռուբեն Սաֆրաստյանը մի քանի դիտարկումներ ներկայացրեց Մոսկվայի պայմանագրի հետ կապված

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Սաֆրաստյանը մի քանի դիտարկումներ ներկայացրեց Մոսկվայի պայմանագրի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդային Ռուսաստանը ցանկության դեպքում կարող էր կոշտ բանակցություն վարել Թուրքիայի հետ Մոսվայի պայմանագրի հետ կապված, սակայն այդ ցանկությունը չուներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում Մոսկվայի պայմնագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

Բանախոսը նշեց, որ Մոսկվայի պայմանագիրը Հայաստանում ընկալվում է որպես անարդար պայմանագիր, որտեղ որոշվել էր Հայաստանի սահմանները` հաշվի չառնելով հայ ժողովրդի կամքը:

«Թուրքիան բանակցությունների գնաց Խորհրդային Ռուսաստանի հետ, քանի որ այլ ելք չուներ: Նրանք այդ քայլը համարում էին չարյած փոքրագույնը և հենց այդ պայմանագիրը կփրկեր իրենց հայրենիքը: Այդ բանակցությունները շատ դժվար էին թուրքական կողմի համար, խորհրդային կողմը զգում էր, որ ներկայացնում է գերտերություն և Թուրքիային բավականին քամահրանքով էր վերաբերվում: Գործարքը, որ տեղի էր ունեցել, Հայաստանի սահմանների հարց է, հայկական հարցը, այն Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին էր»,- ասաց Սաֆրաստյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում