Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Զուլալին»՝ առաջատար. թարգմանական. փետրվար, 2021

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Զուլալին»՝ առաջատար. թարգմանական. փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է փետրվարիվաճառքների հիման վրա:

Առաջինհորիզոնականում էՆարինե Աբգարյանի «Զուլալի»գիրքը: Այս գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում:Թարգմանիչ՝ Նարինե Գիժլարյան:

Երկրորդհորիզոնականում էՄարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը»վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում հանդիպում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը»երրորդ հորիզոնականում է: 1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյու- րավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր: Անտառաճանաչ գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգարա գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը:Թարգմանիչ` Նաիրա Խաչատրյան։

Չորրորդ տեղում էԽալեդ Հոսեյնիի«Հազար չքնաղ արևներ»գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպն անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ դիտված կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել:Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Խալեդ Հոսեյնիի«Օդապարուկ թռցնողը»հինգերորդ տեղում է: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»:Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Վեցերորդ հորիզոնականումՀերման Հեսսեի «Սիդհարթա»այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։Գիրքն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայում 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել էֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին:Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»յոթերորդ տեղում է: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն:Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Մարկ Արենի«Ռեքվիեմ Հուդայի համար»ստեղծագործությունը ութերորդ տեղում է: Գիրքը ﬔզ պատմում է Հուդայի մասին, որն աշխարհ է վերադարձել իր հոգու փրկության համար: Շուրջ երկու հազար տարի նա տանջվել է, և ահա հասել է ժամը, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինքը ոչ թե մատնիչ է, այլ Աստծու կամքը կատարողն է Քրիստոսի՝ մարդկանց ﬔղքերի համար խաչվելու հարցում: Եվ այսօր նա Էջﬕածնում՝ Բարձրագույն խորհրդի առաջ, փորձում է արդարացնել իրեն: Դեպքերը ծավալվում են սկսած Քրիստոսի ժամանակաշրջանից ﬕնչև ﬔր օրերը աշխարհի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Կահիրեում, Օհայոյում, Երուսաղեմում, Ամստերդամում, Փարիզում և այլուր:Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Իններորդ հորիզոնականումՀերմանՀեսսեի«Դեմիան»վեպն է: Էմիլ Զինքլերը մեծացել է միջին խավի ընտանիքում: Էմիլի ողջ գոյությունը նման է երկու աշխարհների միջև պայքարի.մի կողմից՝ պատրանքի, մյուս կողմից՝ հոգևոր աշխարհները բախվում են իրար:Թարգմանությունը՝ԱշոտԱլեքսանյանի:

Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնումՆարինե Աբգարյանի«Երկնքից երեք խնձոր ընկավ»գիրքը: Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ արգանդի արնահոսությունից չի մեռնի, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը, պետք է որոշի՝ շարունակե՞լ կյանքը Վասիլի հետ, թե՞ ոչ։ Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը կերպարների նկատմամբ:Թարգմանությունը՝ Նաիրի Խաչատրյանի։

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ»(011-53-74-13),«Դարան- Հայգիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66),գրախանութներիևգրատներիցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +5

Նարինե Աբգարյան

«Զուլալի»

Վերնատուն 194
2 -1

Մարկ Արեն

«Սուրբծննդյան հրեշտակը»

Բուկինիստ 166
3 նոր

Գուզել Յախինա

«Զուլեյխան բացում է աչքերը»

Newmag 131
4 +4

Խալեդ Հոսեյնի

«Հազար չքնաղ արևներ»

Զանգակ 119
5 *

Խալեդ Հոսեյնի

«Օդապարուկ թռցնողը»

Զանգակ 107
6 +3

Հերման Հեսսե

«Սիդհարթա»

Քյուրչքյան 106
7 նոր

Ալեքս Մայքլիդիս

«Լռակյաց հիվանդը»

Newmag 104
8 +5

Մարկ Արեն

«Ռեքվիեմ Հուդայի համար»

Բուկինիստ 92
9 *

Հերման Հեսսե

«Դեմիան»

Քյուրչքյան 67
10 -5

Նարինե Աբգարյան

«Երկնքից երեք խնձոր ընկավ»

Newmag 65
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում