Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի և արտգործնախարարի հետ

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի և արտգործնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 16-ին Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

«Հանդիպումների ընթացքում անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և կարգավորման գործընթացում ԵԱՀԿ շարունակական դերակատարմանը: Քննարկումը կներառի նաև ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հարցը»,- ասված է հաղորդագրությունում:

ԵԱՀԿ գործող նախագահ Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մարտի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի շրջանակում մեկնել էր Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում