Հասարակական

Covid-19. Հոսպիտալացումներն ավելացել են

1 րոպեի ընթերցում

Covid-19. Հոսպիտալացումներն ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային նոր դեպքերի ավելացման արդյունքում հիվանդանոցները ներկայում աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, հոսպիտալացման թիվն ավելացել է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Աբովյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարին արդեն միացել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը:

«Մահճակալների թիվը բավականին սուղ է, քանի որ հոսպիտալացման թիվն է ավելացել նաև: Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով»,- ասաց նա:

Մասմագետը հիշեցրեց, որ նախորդ օրվա ցուցանիշը բավականին բարձր է եղել, մեկ օրվա ընթացքում գրանցվել է ավելի քան 700 նոր դեպք: Նա սա համարեց խիստ մտահոգիչ: «Եթե այսպես շարունակվի, կարող ենք ունենալ այն իրավիճակը, ինչ ունեինք հոկտեմբերին»,- նշեց նա:

Հայաստանում մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք, առողջացել է 182 քաղաքացի, գրանցվել է 2 մահվան դեպք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում