Քաղաքականություն

ՀՓՇ-ի անդամները վրաններ տեղադրեցին Դեմիրճյան փողոցում. ոստիկանությունն ուժեր է կուտակում

1 րոպեի ընթերցում

ՀՓՇ-ի անդամները վրաններ տեղադրեցին Դեմիրճյան փողոցում. ոստիկանությունն ուժեր է կուտակում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները վրաններ տեղադրեցին Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դեմիրճյան փողոցում ուժեր է կուտակում նաև ՀՀ ոստիկանությունը:

Շարժման անդամները հայտարարում են, որ խորհրդարանի շենք մուտք գործելու մտադրություն չունեն և խորհրդարանի մուտքերը փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև հրաժարական ներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երևանի բոլոր փողոցները մշտապես շրջափակվելու են, այս իրավիճակը ունի միայն մեկ հանգուցալուծում»,- նշեց ՀՇՓ անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հանրահավաքի մասնակիցների կողմից փակված է նաև Բաղրամյան պողոտան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում