Հասարակական

Կառավարությունը մտադրված է էականորեն ավելացնել գիտությանը հատկացվելիք բյուջեն

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը մտադրված է էականորեն ավելացնել գիտությանը հատկացվելիք բյուջեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պատրաստակամ է էականորեն ավելացնելու գիտության բյուջեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Մխիթար Հայրապետյանի հարցին:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ դեռ 2019-ից սկսած ԱԺ-ի հետ քննարկումերի արդյունքում ավելացրել են 2020-ին գիտությանը հատկացվելիք բյուջեն՝ 1.5 մլրդ դրամով:

«Վերջին քննարկումից հետո մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Գիտության պետական կոմիտեն կներկայացնի իր առաջարկությունները՝ մի փոքր մանրամասն և հստակեցված: Ես մենք նշել ենք, որ միանշանակ պատրաստակամ ենք գիտության բյուջեն էականորեն ավելացնել»,-ասաց Ավինյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ օրենսդրությամբ՝ տարբեր ոլորտներին վերաբերող սահմանաչափեր կան: Բայց Ավինյանը վստահեցրեց, որ ինչը վերաբերում է գիտությանը հատկացվելիք բյուջեի ավելացմանը, իրենք միանշանակ տրամադրված են ավելացնելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում