Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ձախողման ռիսկ դեռ չի տեսնում

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ձախողման ռիսկ 
դեռ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն առայժմ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վրա, դրանց իրագործումը պետք է շարունակվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ Մոսկվայում Երևանում ստեղծված իրավիճակի պատճառով տեսնում են արդյոք Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի տապալման վտանգ:

«Ոչ, առայժմ ամեն ինչ իրականացվում է», - ասել է Պեսկովը: Նա նշել է, որ, չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շատ կարեւոր է նախկինի պես գնալ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը, որից հետո նրանք որոշել էին բարիկադներ տեղադրել ու մնալ Բաղրամյան պողոտայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]