Քաղաքականություն

Երևանի տարբեր հատվածներում իրականացվել են անհնազանդության ակցիաներ

1 րոպեի ընթերցում

Երևանի տարբեր հատվածներում իրականացվել են անհնազանդության ակցիաներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 25-ի առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ակցիայի մասնակիցները փողոցներ են փակել:

Մասնավորապես, փակվել են Մյասնիկյան պողոտայի մի հատվածը, Ազատության պողոտան:

Ցուցարարները որոշ ժամանակ փակ են պահել նաև Հերացի փողոցը: Ոստիկանները Հերացի փողոցից քաղաքացիների են բերման ենթարկել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաների մասին հայտնել է «Հայրենիքի փրկության շարժման» «Ֆեյսբուք»-ի էջը:

Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այդ օրվանից սկսած անցկացվելու են «նոն-ստոպ» անհնազանդության ակցիաներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում