1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանում կվերաբացվի Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

Երևանում կվերաբացվի Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վերածննդի օրվա առթիվ՝ փետրվարի 20-ին Երևանում պաշտոնապես կվերաբացվի  Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը:

«Հայաստանի Հանրապետությունում՝ Արցախի կառավարության օպերատիվ շենքում, որը գործում է Երևանի Գ.Նժդեհի 23/1 հասցեում մեզ հատկացված 4 դասասենյակներում Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը գործում էր նաև պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ներկայումս կենտրոնը՝ Վանաձորում և Մասիսում գործող մասնաճյուղերի հետ միասին ունի շուրջ 312 սան: Ընդ որում՝  կենտրոնում գործող 39 խմբակներին հաճախում են ոչ միայն Հադրութից ու տարբեր բնակավայրերից  տեղահանված ընտանիքների  երեխաներ, այլ նաև Քաշաթաղից, Շուշիից և այլն: Ունենք նաև, կահավորման կարիք ունեցող մարզադահլիճ, որտեղ անցկացվում են բռնցքամարտի և պարի պարապմունքներ: Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բացմանը նախատեսում ենք մեր ուսուցիչների ու սաների ձեռագործ աշխատանքների,նկարների ցուցահանդես, վարպետաց դասեր և ցուցադրական պարապմունքներ,-մանրամասնեց Թամրազյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]