Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Մայիս

Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գևորգ Պետրոսյանը հայտարարել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետրոսյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ սույնով հայտարարում եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին»,-նշել է Պետրոսյանը:

Նա անկեղծացել է՝ մեծ դժվարությամբ է կայացրել այս որոշումը: Նա շեշտել է՝ հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, իր համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով:

«Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը: Վերը նշվածով պայմանավորված՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը»,-նշել է Պետրոսյանը:

Նա հավելել է, որ միաժամանակ, հաշվի առնելով այն, որ պատգամավորը պարտավոր է քաղաքացու տված վստահությունը հասցնել ավարտին, ինքը կշարունակի Ազգային ժողովում իր աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր: Նա շնորհակալություն է հայտնել ԲՀԿ խմբակցության իր սրտացավ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ