Հասարակական

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա իրավիճակը, հանրային խորհրդի անդամների հետ քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայկական բանակին սատար կանգնելու, առկա փոխգործակցությունն առավել սերտացնելու և նոր, հեռանկարային ծրագրեր մշակելու պատրաստակամություն է հայտնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում