Հասարակական

Կասկածելի փոստային առաքանիները կթիրախավորվեն ավտոմատ կերպով. ՊԵԿ-ում ներդրվում է նոր համակարգ

2 րոպեի ընթերցում

Կասկածելի փոստային առաքանիները կթիրախավորվեն ավտոմատ կերպով. ՊԵԿ-ում ներդրվում է նոր համակարգ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բարեփոխումներ է իրականացնելու մի շարք ուղղություններով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը նշեց, որ նախատեսվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության nCEN համակարգի ներդրում, որի համար արդեն իսկ ստորագրվել է (2020 թ.) փոխըմբռնման հուշագիր Համաշխարային մաքսային կազմակերպության և ՀՀ ՊԵԿ-ի միջև: Վարդան Վարդանյանի խոսքով, այս նոր համակարգով կընդլյանվեն վերլուծական հնարավորությունները: Նշված համակարգը հնարավորություն կտա մուտքագրել և պահպանել տեղեկատվություն հայտնաբերված իրավախախտումների, կասկածելի անձանց, տրանսպորտային միջոցների, կազմակերպությունների վերաբերյալ՝ ընձեռելով վերլուծական լայն հնարավորություններ:

«Դրանից բացի, նախատեսվում է սահմանային բոլոր անցակետերում տեղակայված ռենտգենյան սարքավորումների միջոցով իրականացվող մաքսային տեսազննման արդյունքների երկարատև պահպանման և հեռահար դիտման համակարգի ներդրում: Դրա միջոցով ռենտգենյան սարքավորումների ֆիքսած պատկերներն առցանց ռեժիմով կդիտարկվեն ու վերլուծության կենթարկվեն Երևանից՝ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մասնագետների կողմից»,-ասաց Վարդան Վարդանյանը:

Ընթացիկ տարվում փոստային առաքանիների հաշվառման համակարգում կներդրվի նաև մաքսային ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգ, որի միջոցով նախապես մուտքագրված պարամետրերի հիման վրա ավտոմատ կերպով կթիրախավորվեն կասկածելի փոստային առաքանիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում