Սպորտ

Հայաստանի ծանրամարտի 2021 թվականի չեմպիոնները հայտնի են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի 2021 թվականի չեմպիոնները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում ավարտվեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի 2021 թվականի առաջնության չեմպիոններ ըստ քաշային կարգերի դարձել են` Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ) և Գոռ Մինասյանը (գերծանր քաշ):

Ավելի վաղ հայտնի էին դարձել նաև կանանց առաջնության ոսկե մեդալակիրները` Լարիսա Հարությունյանը (45 կգ), Կարինե Ավդալյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Էմմա Պողոսյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+ 87 կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում