Հասարակական

Հայաստանում խստացվում է տնտեսվարողներին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում խստացվում է տնտեսվարողներին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է ջրային օրենսգրքում կատարել փոփոխություններ, որպեսզի ավելի խստացվի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը տնտեսվարողներին՝ ձկնաբուծությամբ զբաղվողներին և փոքր ՀԷԿ-երին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Բոլոր այդ ոլորտներում նախկինում եղել է ստվերային շրջանառություն, օրենսդրական բացերով պայմանավորված եղել են սողանցքներ, և որոշ ինստիտուտներ զարտուղի ճանապարհով եկամուտներ գոյացրել են եկամուտներ»,-ասաց նախարարը:

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ քայլեր են ձեռնարկում, որպեսզի ունենան օրենսդրական այնպիսի ամբողջական դաշտ, երբ զարտուղի ճանապարհները կբացառվեն, ինչպես նաև հայտերի ընդունման և այլ գործընթացներում մարդկային գործոնը կնվազեցվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում