Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նպատակը հընթացս գործին օգնելը չէ. Գրիգորյանը՝ COVID-ի հարցով քննիչ հանձնաժողովի վերաբերյալ

Նպատակը հընթացս գործին օգնելը չէ. Գրիգորյանը՝ COVID-ի հարցով քննիչ 
հանձնաժողովի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Սուրեն Գրիգորյանը իր վերապահումները ներկայացրեց Հայաստանում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ՝ շեշտելով, որ հանձնաժողովը փորձում է գնահատել դեռևս դինամիկայի մեջ գտնվող պրոցեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց հանձնաժողովի առաջին նիստում:

«Հանձնաժողովն իրավունքի ուժով է ստեղծվել: Եվ այն փաստը, որ  «Իմ քայլը» խմբակցությունն անդամներ է առաջադրել, այն փաստը, որ այդ անդամներն այսօր եկել, քվորում են ապահովել, չի նշանակում, որ այն փաստարկները, որոնք հնչել են լիագումար նիստերի դահլիճում, պակաս հիմնավոր են դարձել: Մենք հիմա եկել ենք նաև դա քննարկելու»,-ասաց Գրիգորյանը:

Ըստ պատգամավորի՝ կա երկու գլոբալ խնդիր: «Եթե մենք գնահատեինք արդյունավետությունն ապրիլ ամսին, դա կլիներ մի գնահատական, եթե գնահատեինք օգոստոսին, կլիներ մի այլ գնահատական: Երբ մեզ թվում էր, որ ամենածանր շրջանն անցել ենք, եկավ պատերազմը, և մենք ունեցանք ամենածանր շրջանը, երբ օրական գրանցվում էին ամենաշատ դեպքերը, հիմա ունենք նվազում»,- ասաց նա:

Անդրադառնալով պատգամավորներից մեկի դիտարկմանը, որ կորոնավիրուսի առումով ամենածանր շրջանն անցել ենք, Գրիգորյանը ոչ միանշանակ ընդունեց դա՝ միևնույն ժամանակ շեշտելով իր ցանկությունը, որ իսկապես այդպես լինի: «Այսինքն՝ մենք ուզում ենք դեռևս դինամիկայի մեջ գտնվող պրոցեսը գնահատել: Եթե նպատակը կառավարությանն օգնելն է, կարելի է աշխատանքային խմբերի այլ ֆորմատով դա անել, բայց այս գործիքակազմի նպատակը, հրապարակային նիստերը, վերջում եզրակացությունը, որ ԱԺ-ում պետք է հնչեցվի, հուշում է, որ դրա նպատակը հընթացս գործին օգնելը չէ: Դա հանրությանն ԱԺ-ի գնահատակը տալն է որևէ բանի վերաբերյալ, որը տրամաբանորեն պետք է արդեն ավարտված լինի»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցի սուբյեկտիվ հատվածին՝ նա նշեց, որ ընդդիմադիր, նաև իշխանական որոշ գործընկերներ հնչեցրել են այնպիսի գնահատականներ, որոնք իրենց բնույթով վերջնական են: «Հիմա այն մարդիկ, որոնք վերջնական գնահատական են հնչեցրել, հազար անգամ այս կամ այն ձևաչափով ասել են՝ դուք տապալեցիք կորոնավիրուսի դեմ պայքարը և այլն, հիմա ինչպե՞ս են ուսումնասիրելու և օբյեկտիվությանը հավակնություն ունեցող կարծիք ներկայացնելու: Այսինքն՝ իրենք, ըստ էության, պետք է հերքեն իրենց նախկինում ասածը, իսկ ես կարծում եմ, որ հակված են չհերքելու, այլ ամեն կերպ հաստատելու»,- ասաց նա:

Հանձնաժողովը ստեղծվել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]