Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանն արձանագրել է ՀՆԱ-ի ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում

Հայաստանն արձանագրել է ՀՆԱ-ի ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 8 մլրդ 844,5 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել 6,6%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր ՀՆԱ-ի ցուցանիշը եղել է 1 տրլն 252 մլրդ 609 մլն դոլար և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 3,3%-ով։

Ընդ որում, 2020-ի հունվար-սեպտեմբերին Բելառուսի ՀՆԱ-ի ծավալը (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) կազմել է 44 մլրդ 55,5 մլն ԱՄՆ դոլար (մշտական գներով) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 1,3%-ով։

Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում ՀՆԱ-ի ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այդ ցուցանիշը 2020-ի առաջին ինն ամիսներին կազմել է 109 մլրդ 714,3 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել 2,8%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 5 մլրդ 269 մլն ԱՄՆ դոլար և 6% նվազում, իսկ Ռուսաստանում, համապատասխանաբար, 1 տրլն 252 մլրդ 609 մլն դոլար և 3,3% նվազում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]