Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունն առաջարկում է մարտական զենք կրելու թույլտվություն տալ ՊԵԿ որոշ աշխատակիցների

Կառավարությունն առաջարկում է մարտական զենք կրելու թույլտվություն տալ ՊԵԿ 
որոշ աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի քաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը:

«Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Նախագծի շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք»,- ասաց Գասպարյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]