Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում. Ռուբեն Ռուբինյան

Ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում. Ռուբեն 
Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների Մոսկվայում հունվարի 11-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների շուտափույթ փոխանակման հարցը։ Թեև կոնկրետ արդյունքի այս առումով հնարավոր չի եղել հասնել, հարցը շարունակում է մնալ հայկական կողմի կարևորագույն օրակարգային խնդիրը։ Ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Մոսկվայում այսօր ստորագրվեց հայտարարություն, համաձայն որի տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման իրականացման նպատակով ստեղծվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ։

Ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ դրա իրականացման դեպքում կվերականգնվի նաև մեր երկաթուղային կապը Իրանի և Ռուսաստանի հետ, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կարող է ստեղծել մեզ համար։

Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս հայտարարության մեջ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը որևէ կերպ առանձնացված չէ։ Այսինքն՝ այս հայտարարությամբ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման օրակարգը հստակ ֆիքսվում է որպես մեկ ամբողջություն՝ մեկ համատեքստում։ Սա կարևոր դիվանագիտական հաջողություն է»,- ասվում է գրառման մեջ։

Հուսով եմ՝ սա նաև վերջ կդնի մեր քաղաքական դաշտում Սյունիքի կամ Մեղրիի վերաբերյալ տարածվող մանիպուլյացիաներին։

Եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների շուտափույթ փոխանակման հարցը։ Թեև կոնկրետ արդյունքի այս առումով այսօր հնարավոր չի եղել հասնել, հարցը շարունակում է մնալ հայկական կողմի կարևորագույն օրակարգային խնդիրը։ Ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]