Հասարակական

Կրակել էր գազային ատրճանակից․ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

2 րոպեի ընթերցում

Կրակել էր գազային ատրճանակից․ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆանարջյան փողոցում ունվարի 1-ին, ժամը 16.00-ին վիճաբանության և կրակոցի ձայն էր լսվել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ծառայողը պահակակետ էր հրավիրել 56-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 15.00-ին Ազատության պողոտայից Ֆանարջյան փողոցն ընկած ճանապարհահատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում 56-ամյա տղամարդը վիճաբանել էր ծանոթի հետ, որը մի քանի անգամ հարվածել էր տղամարդու դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Ֆանարջյան փողոցում ավտոմեքենայից իջնելուց հետո ծանոթը կրակել էր իր մոտ եղած գազային ատրճանակից։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պարկուճ։

Տղամարդուց ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է ատրճանակից կրակած անձի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 2-ին, ժամը 01.40-ին, 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գազային ատրճանակը։

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է քննություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում