Միջազգային

Պարզվել է Գրոզնիում ոստիկանների վրա հարձակված զինյալների ինքնությունը

1 րոպեի ընթերցում

Պարզվել է Գրոզնիում ոստիկանների վրա հարձակված զինյալների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել Է Գրոզնիում ոստիկանների վրա հարձակված երկու գրոհայինների ոչնչացման մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Կադիրովը նաև նշել է, որ հանցագործների ինքնությունը պարզվել է:

«Երկուշաբթի օրը դանակներով զինված երկու ահաբեկիչ փորձել են առգրավել ՊՊԾ աշխատակիցների զենքը, որոնք ծառայություն են իրականացրել Գրոզնիի կենտրոնում։ Միջադեպի ժամանակ ոստիկան է զոհվել: Ոստիկանների պատասխան կրակով հարձակվողները ոչնչացվել են»,- Կադիրովն այս մասին գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ տուժել է նաև իրավապահ մարմինների մեկ աշխատակից, սակայն նրա վիճակը կայուն է։ Չեչնիայի ղեկավարը հայտնել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և տուժածներ չկան:

«Հանցագործների ինքնությունը պարզված է»,- գրել է Կադիրովը:

Նրա տվյալներով՝ նրանք Ինգուշեթիայից երկու եղբայր են՝ Հասանը և Հուսեյնը, որոնք 2012 թվականին տեղափոխվել են Չեչնիա, որտեղ աշխատանքի են տեղավորվել փռերից մեկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում