Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սյունիքի մարզպետը հերքում է Ճակատեն համայնքը հանձնելու վերաբերյալ հայտարարությունը

Սյունիքի մարզպետը հերքում է Ճակատեն համայնքը հանձնելու վերաբերյալ 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հերքում է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքում հնչեցված ահազանգը, թե Ճակատեն համայնքը հանձնվելու է Ադրբեջանին: Պողոսյանը այս հայտարարությունը հերքեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Նման բան չկա: 100 տոկոսով եմ հերքում»,-ասաց Պողոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնել էր, որ իրեն գրել են Ճակատեն համայնքի բնակիչները: «Ասում են՝ հարգելի գործընկերներ, փոխանցեք հանրահավաքի մասնակիցներին, որ հենց հիմա Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնալու, և պետք է հանձնեն»,- ասել է Զոհրաբյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]