Հասարակական

Քաղաքապետարանի աշխատակցի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների միջև միջադեպ տեղի ունեցավ

1 րոպեի ընթերցում

Քաղաքապետարանի աշխատակցի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների միջև միջադեպ տեղի ունեցավ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների և քաղաքապետարանի աշխատակցի միջև տեղի ունեցավ միջադեպ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ավագանու անդամները քաղաքապետարանից դուրս գալիս բղավում էին՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում էին շենքից դուրս գալ և միանալ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին:

«Տվյալ աշխատակիցը մեր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրեց, անգամ ամաչում եմ ասել, թե ինչ: Նրան հորդորեցի հանգստանալ, սակայն նա շարունակեց իր անկիրթ արտահայտությունները ընդդիմության լիդերների, ինչպես նաև իմ կուսակցության ղեկավարի հասցեին»,- նշեց Մանրիկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում