Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերեվարված 62 զինծառայողների ցանկն փոխանցվել է ԿԽՄԿ-ին. ՊՆ ղեկավարը՝ գերեվարվածների հարազատներին

Գերեվարված 62 զինծառայողների ցանկն փոխանցվել է ԿԽՄԿ-ին. ՊՆ ղեկավարը՝ 
գերեվարվածների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին տեսակապի միջոցով պարզաբանումներ է ներկայացրել Արցախի Հանրապետության Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ու հարազատներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Վաղարշակ Հարությունյանը զինծառայողների հարազատներին վստահեցրել է, որ պաշտպանության նախարարությունն անում է հնարավոր առավելագույնը՝ գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու համար և որ այս հարցում տարընթերցումներ չկան. ինչպես զինծառայողների հարազատների, այնպես էլ պաշտպանության նախարարության գլխավոր նպատակը մեկն է. օր առաջ ողջ և առողջ հայրենիք վերադարձնել գերության մեջ հայտնված մեր բոլոր զինծառայողներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]