Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Նաթանյահուն կոչ է արել լիովին փակելու Իսրայելի երկինքը

Նաթանյահուն կոչ է արել լիովին փակելու Իսրայելի երկինքը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիային Նաթանյահուն դեկտեմբերի 21-ին կորոնավիրուսի կառավարական հանձնաժողովի նիստում հանդես Է եկել մարդատար չվերթների համար հրեական պետության երկինքն ահապաղ լիովին փակելու իր առաջարկությունը պաշտպանելու՝ նախարարներին ուղղված կոչով, ինչպես դա արվել Է 2020 թվականի մարտին համավարակի սկզբին՝ վիրուսի նոր տիպի տարածման սպառնալիքի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կորոնավիրուսի հանձնաժողովի նիստ եմ գումարել մեկ նպատակով, եւ այդ նպատակը երկինքը լիովին փակելն Է: Իսրայել եկող վիրուսային զանգվածը պետք Է առավելագույնս նվազեցվի, նույնիսկ եթե Մեծ Բրիտանիայում նրանք այժմ ստուգում են, թե դա ինչ վիրուս Է, այն կայուն Է արդյոք պատվաստանյութի նկատմամբ, ինչպես նաեւ ուսումնասիրում են լրացուցիչ հարցեր: Դրա համար ես խնդրում եմ նույնը կատարել այն, ինչ մենք արեցինք կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ. փակել երկինքը հնարավորինս արագ»,- նիստի սկզբում Նաթանյահուի՝ նախարարներին ուղղած կոչը տարածել Է Իսրայելի նախարարների կաբիենտի ղեկավարի դիվանատունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am