«Ռոմա»-ն խոշոր հաշվով զիջեց «Ատալանտա»-ին. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Ատալանտա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 3 րոպե անց «Ռոմա»-ն բացեց խաղի հաշիվը: Ստանալով Մխիթարյանի փոխանցումը` հաշիվը բացեց Էդին Ջեկոն:
Սակայն հաջորդիվ «Ատալանտա»-ն 4 անգամ գրավեց մայրաքաղաքային թիմի դարպասը և ի վերջո հաղթեց 4:1: հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է: Հաջորդ հանդիպումը «գայլերը» կանցկացնեն դեկտեմբերի 23-ին` մրցելով «Կալյարի»-ի հետ: