Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը հայտնում է 6 զինծառայողների Հայրենիք վերադառնալու մասին

Արայիկ Հարությունյանը հայտնում է 6 զինծառայողների Հայրենիք վերադառնալու մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտնել է, որ ևս 6 ժամկետային զինծառայողներ վերադարձել են Հայրենիք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի նախագահը նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս:

Այս կարևոր հաջողության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, իհարկե, զոհվածների աճյունների վերադարձման աշխատանքները: Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրը ուղեկցած Արթուր Ավագյանին, ինչպես նաև ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմին, որոնց կատարած հերոսական աշխատանքին դեռ առիթ եմ ունենալու անդրադառնալու:

Ստորև հրապարակում եմ մեր փրկված վեց հայրենակիցների անուն-ազգանունները, որոնց մասին արդեն պատշաճ կերպով տեղեկացված են հարազատները.

Այվազյան Արսեն Կարենի

Սահակյան Դավիթ Գեղամի

Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի

Հարությունյան Արթուր Գարիկի

Արմաղանյան Արման Արշակի

Թումանյան Ռուսլան Սարգիսի

Հ. Գ.

Այս պահին մեկնում եմ նրանց դիմավորելու: Տեսանյութը՝ քիչ անց»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]