Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Վորոնինի գավաթի խաղարկության բազմամարտի ոսկե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքի անդամ Արթուր Դավթյանը հաղթել է Վորոնին գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունում, որն այս տարի անցկացվում է դեկտեմբերի 17- 21-ը Ռուսաստանի Պենզա քաղաքում, Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ: Բազմամարտում Արթուր Դավթյանը հավաքելով 82,899 միավոր դարձավ գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, իսկ Արմեն Պետրոսյանը 9-րդն էր:
Դեկտեմբերի 20-ին մեկնարկում է Միխայել Վորոնինի գավաթի խաղարկության առանձին վարժությունների մրցելույթները:
Ավելի վաղ, ՀՀ սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը Մինսկում ուսումնամարզական հավաք էչ անցկացնում Բելառուսի ընտրանու հետ։