Սպորտ

Սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 5 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 18-19-ը Մոսկվայում կայացել է սամբոյի Ա․Խառլամպիևի հուշամրցաշարը, որն Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է։ Մրցաշարին մասնակցել է 130 մարզիկ 14 երկրից։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 մեդալ: Աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, որը հիմնականում հանդես է գալիս 52 կգ քաշային կարգում, մրցումային առաջին օրը մարզական սամբոյի մինչև 57 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակիչում Կիրակոսյանը զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սայան Խերտեկին։

Մրցումային երկրորդ օրը մարտական սամբոյի 68 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի երկրորդ արծաթե մեդալը նվաճել է Սամվել Բադալյանը։ Մարզական սամբոյի մրցումներում բրոնզե մեդալներ են նվաճել Արամ Աղաջանյանը (62 կգ) և Վահագն Չալյանը (90 կգ), իսկ կանանց 56 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Վարսիկ Գրիգորյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում