Սպորտ

Մխիթարյանը` «Ռոմա»-«Տորինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

2 րոպեի ընթերցում

Մխիթարյանը` «Ռոմա»-«Տորինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Ռոմա»- «Տորինո» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ռոմայի»«Թվիթերում»անցկացված քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության12-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Տորինո»-ին: Հենց մեկնարկից «Ռոմա»-ն անդադար գրոհում էր և խաղի 27-րդ րոպեին Մխիթարյանը ուժգին և դիպուկ հարվածից հետո «գայլերը» առաջ անցան հաշվի մեջ: Հայ կիսապաշտպանը խփեց իր 7-րդ գնդակը իտալական ակումբի կազմում: Խաղակեսի վերջնամասում «Ռոմա»-ն ստացավ նաև 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Վերետուն: Առաջին կեսում «Տորինո»-ն մնացին10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Սինգոն:

Երկրորդ կեսում մայրաքաղաքային թիմի ֆուտբոլիստները պահպանում էին առավելությւոնը և խփեցին նաև երրորդ գնդակը: Աչքի ընկավ Պելեգրինիին: Խաղավարտին մոտ«Տորինո»-ի ֆուտբոլիստները խփեցին հեղինակության գնդակը` գոլն իր ակտիվում գրանցեց Բելոտին:«Ռոմա»-«Տորինո»` 3:1:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում