Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սանիթեք»-ն ընդդեմ Հայաստանի պահանջ կներկայացնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն

«Սանիթեք»-ն ընդդեմ Հայաստանի պահանջ կներկայացնի Ներդրումային վեճերի 
կարգավորման միջազգային կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ընդդեմ Հայաստանի պահանջ է ներկայացնելու Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերությունը հիշեցնում է շուրջ երկու տարի ընկերության և բաժնետերերի  նկատմամբ քրեական հետապնդումների մասին՝ նշելով, որ քրեական գործերը չեն դադարեցվել:

Հայտարարության մեջ նշված է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է  «Սանիթեք ընկերությունների» խմբի հետ կնքված պայմանագրերի լուծման գործընթաց՝ նպատակ հետապնդելով փոխանցել այդ պայմանագրերը, այդ թվում նաև՝ «Սանիթեքի»  գույքը Քաղաքապետարանին պատկանող ընկերությանը։ «Այս գործողությունների հետևանքով «Սանիթեք ընկերությունների»  խումբը ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը և գնալ սնանկացման, ինչը, իհարկե, հանգեցրել է խիստ բացասական հետևանքների ընկերության բաժնետերերի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Սանիթեք ընկերությունների» խումբը բազմիցս դիմել է գործող իշխանություններին բանակցային գործընթացի վերադառնալու վերաբերյալ՝ հայտնելով լրացուցիչ ներդրումներ կատարելու իր պատրաստակամությունը, սակայն որևէ արձագանք չի ստացվել և բոլոր դիմումներն ու համաձայնության գալու փորձերը մնացել են անհետևանք:

«Ամիսներ շարունակ «Սանիթեք»-ը հույս ուներ, որ կատաղի պատերազմի և կործանարար համավարակի համատեքստում Հայաստանի իշխանությունը կդրսևորի բարի կամք և իրավիճակը հարթելու կամահայտնություն կհայտնի:

Այնուամենայնիվ, կառավարությունը շարունակեց ցանկացած համագործակցություն մերժելու և ժխտելու իր գործելաոճը՝ չթողնելով «Սանիթեք»-ին  որևէ այլնտրանք, բացի սեղմ ժամկետներում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի պահանջ ներկայացնելուց՝ իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով, որը կազմելու է տասնյակ միլիոն դոլարներ»,- ասվում է հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]