Երևանյան բեսթսելլեր

«Երևանյան բեսթսելեր». Նարինե Աբգարյանի նոր գիրքն առաջատարն է. թարգմանական. նոյեմբեր, 2020

10 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». Նարինե Աբգարյանի նոր գիրքն առաջատարն է. թարգմանական. նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է նոյեմբերիվաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը, պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։ Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը կերպարների նկատմամբ: Թարգմանությունը՝ Նաիրի Խաչատրյանի։

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ.կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Երրորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝Արփի Աթաբեկյան:

Մարկ Արենի «Ռեքվիեմ Հուդայի համար» ստեղծագործությունը չորրորդ տեղում է: Գիրքը ﬔզ պատմում է Հուդայի մասին, որն աշխարհ է վերադարձել իր հոգու փրկության համար: Շուրջ երկու հազար տարի նա տանջվել է, և ահա հասել է ժամը, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինքը ոչ թե մատնիչ է, այլ Աստծու կամքը կատարողն է Քրիստոսի՝ մարդկանց ﬔղքերի համար խաչվելու հարցում: Եվ այսօր նա Էջﬕածնում՝ Բարձրագույն խորհրդի առաջ, փորձում է արդարացնել իրեն: Դեպքերը ծավալվում են սկսած Քրիստոսի ժամանակաշրջանից ﬕնչև ﬔր օրերը աշխարհի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Կահիրեում, Օհայոյում, Երուսաղեմում, Ամստերդամում, Փարիզում և այլուր: Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Էլիֆ Շաֆաքի «Եվայի երեք դուստրերը» հինգերորդ հորիզոնականում է: Կրոնական բացարձակ տարբեր հայացքներ կրող մարդկանց համագոյակցման, ապրումակցման և դրա բացակայության, միմյանց հասկանալու, ըմբռնելու և ընտրությունը հարգելու մասին այս վեպը հատկանշական է թե՛ որպես ֆեմինիստական, թե՛ որպես կրոնի քննադատական գործ: Այն կրոնի և հատկապես կանանց վրա կրոնի ազդեցության ու հետևանքների մասին վերջին շրջանում Էլիֆ Շաֆաքի կարևորագույն գործերից մեկն է: Թուրքերենից թարգմանեց Արփի Աթաբեկյանը:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում Աբբա Պրևոյի«Մանոն Լեսկոն»: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է:Թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:

Ջորջ Օրուելի «1984» վեպը յոթերորդ հորիզոնականում է: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառա­բանություններով։ 2009 թ.-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:

Էլիֆ Շաֆաքի «Պատիվ» գիրքն ութերորդ տեղում է: Շաֆաքի այս գիրքը, միահյուսելով Արևելքի և Արևմուտքի մոտիվները, պատմում է մարդկանց մասին, ովքեր դարձել են իրենց ավանդույթների և բարոյական ըմբռնումների պատանդը: Պատմությունն ընթանում է միանգամից մի քանի ժամանակային շերտում, որոնք աստիճանաբար տանում են մի կետի, ավելի ճիշտ՝ գրքի հիմնական իրադարձությանը՝ սպանություն հանուն ընտանիքի պատվի: 1978-ի նոյեմբերի 14-ին ամբողջ ընտանիքի կյանքը փոխվում է կործանարար մի արարքի պատճառով: Գործողություն, որն արդարացում չունի: Որը խաչ է քաշում ներկայի վրա, փոխարենը բացում է անցյալի փակ մնացած ծալքերը՝ սարսռեցնելով բոլորին… Սա պատում է ընտանիքի մի քանի սերունդների մասին՝ Թուրքիայում և Անգլիայում բնակվող: Հին ավանդույթների համաձայն ապրող ընտանիք, որի համար պատիվն ամենակարևորն է: Սա պատմություն է երկվորյակ քույրերի, պատմությունը մոր և որդու, դժբախտ սիրո, ցավի ու զղջման… Թուրքերենից թարգմանեց Արփի Աթաբեկյանը:

Իններորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը տասներորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան- Հայգիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66),գրախանութներիևգրատներիցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Նարինե Աբգարյան

«Երկնքից երեք խնձոր ընկավ»

Newmag 76
2 +4

Մարկ Արեն

«Սուրբծննդյան հրեշտակը»

Բուկինիստ 46
3 -2

Էլիֆ Շաֆաք

«Ստամբուլի բիճը»

Անտարես 46
4 Նոր

Մարկ Արեն

«Ռեքվիեմ Հուդայի համար»

Բուկինիստ 41
5 Նոր

Էլիֆ Շաֆաք

«Եվայի երեք դուստրերը»

Անտարես 34
6 -3

Աբբա Պրևո

«Մանոն Լեսկոն»

Դարակ 33
7 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 31
8 Նոր

Էլիֆ Շաֆաք

«Պատիվ»

Անտարես 24
9 Նոր

Խալեդ Հոսեյնի

«Հազար չքնաղ արևներ»

Զանգակ 23
10 0

Ագաթա Քրիստի

«Սպանություններ այբբենական կարգով»

Էդիթ Պրինտ 21
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում