Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ենթակա չեն փոխանակման

Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ենթակա չեն 
փոխանակման

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն և ենթակա չեն հանձնման կամ փոխանակման: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«Նրանք մեղադրյալի կարգավիճակում են և կալանավորված են»,- ասաց Եգանյանը:

Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին կետի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասի (վարձկանություն) հատկանիշներով: Նրանք մասնակցել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և ձերբակալվել ԱՀ պաշտպանության բանակի ուժերի կողմից: Գերիների փոխանակման «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի քննարկման ֆոնին վարձկան-ահաբեկիչների հանձնման անհնարինությունը վերջակետ է դնում նրանց փոխանակման ենթադրությունների արծարծմանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]