Հասարակական

Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է ԼՂ. Ժամանածների թիվը հասել է 29 հազարի

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է ԼՂ. Ժամանածների թիվը հասել է 29 հազարի

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1479 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունից, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 29 հազար արցախցի:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում