Ղարաբաղյան հիմնահարց

ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ խումբ կուղարկի ԼՂ մարդասիրական առաքելություն իրականացնելու համար

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ խումբ կուղարկի ԼՂ մարդասիրական առաքելություն իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ խումբ կուղարկի Լեռնային Ղարաբաղ` մարդասիրական առաքելություն իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱՒՆ հաղորդագրությունը, նոյեմբերի 25-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հերթական ԻԼ-76 ինքնաթիռը փրկարարներով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

«Խումբը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև ռուս փրկարարների հարմարավետ կեցության ապահովման միջոցներով: Մասնագետներն իրենց հետ տանում են նաև վրաններ, լուսային աշտարակներ, գեներատորներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում