Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Մայիս

Եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են. Լավրով

 Եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անընդունելի է համարում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը, նշում, որ դա ընդգծվել է Հայաստանում տեղի ունեցած հանդիպումներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լավրովն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ռուսական պատվիրակության այցին, ՀՀ ղեկավարության հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ համապարփակ քննարկումներ են ունեցել, կարևորը՝ խոսել են հարցերի մասին, որոնք կապված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ճշգրիտ և ամբողջական կատարումն ապահովելու, խաղաղապահ գործունեության իրագործումն ապահովելու, քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար մարդասիրական գործողություններ իրականացնելու մասին:

«Բոլորի կողմից ընդունվեց, որ այս հայտարարությունը միակ միջոցն է՝ իրավիճակի կարգավորման, որը մի քանի շաբաթ առաջ շատ սուր բնույթ ուներ: Ընդգծվեց, որ ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում այդ հայտարարությունը կասկածի տակ դնելու բոլոր փորձերն անընդունելի են: Եվ մենք հաստատեցինք մեր վճռականությունը՝ անել ամեն ինչ, որ հայտարարությունը շարունակի գործել: Հայաստանի ղեկավարությունը՝ նախագահը, վարչապետը, որոնց հետ հանդիպել ենք, ընդգծեցին, որ այդ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, օգնել է փրկել կյանքեր, և նրանք հավատարիմ են պայմանագրի հետագա իրագործմանը»,-ասաց Լավրովը:

Նրա խոսքով՝ բարձր է գնահատվել նաև ռուս խաղաղապահների աշխատանքը և Ռուսաստանի նախագահի` մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու մասին հրամանագիրը, խոսել են նաև ընթացիկ երկկողմ հարցերի մասին:  

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ