ՀՖՖ-ն շարունակում է միջոցառումների շարքը արցախցի երեխաների համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է միջոցառումների շարքը արցախցի երեխաների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Կարևորելով հումանիտար առաքելության դերը այս օրերին՝ ՀՖՖ-ն շարունակում է անցկացնել միջոցառումների շարք Հայաստանում հանգրվանած արցախցի երեխաների համար։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականի անդամները և ՀՖՖ ներկայացուցիչներն այցելել էին Հավաքական թիմերի մարզական կենտրոն, որտեղ ժամանակավորապես հանգրվան գտած 160 արցախցի ընտանիքների երեխաների հետ անցկացրին տարբեր խաղեր, իսկ վերջում երեխաները ստացան նվերներ ՀՖՖ-ի և Տալլինի«Արարատ» ակումբի կողմից»: