Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը

Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության և իր աջակիցներին խնդրեց դադարեցնել գործադիր իշխանության շենքի մոտ կազմակերպված հավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը հավաքի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում խոստացավ, որ չի դավաճանի ժողովրդին և անհրաժեշտության դեպքում իր աջակիցներին կհրավիրի Հանրապետության հրապարակ:

«Ես գիտեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Խոնարհվում եմ այն տղերքի առաջ, որոնք առաջնագծից են, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, ծնողների առաջ: Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց խնդրում եմ հավաքը դադարեցրեք: Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործադիր իշխանության աջակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ վարչապետին, նշելով, որ նա չպետք է հրաժարական ներկայացնի զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կոչ էր արել զերծ մնալ ի աջակցություն կառավարության ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:

Ազատության հրապարակում այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթանում է 16 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am