Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովը և Մնացականյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկա անելիքները

Լավրովը և Մնացականյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկա 
անելիքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը, նախարարները քննարկել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարության կատարման ընթացքը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց կողմից իրենց մանդատի արդյունավետ ապահովման հետ կապված խնդիրները:

«Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծված հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության ծրագրերի մասին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և այլ բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության հաստաման նշանակությունը՝ ի նպաստ հակամարտության գոտում քաղաքացիական անձանց վիճակի թեթևացման և կրոնական ու մշակութային օբյեկտների պահպանման»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am