Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ է Ալիևից

Ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ է Ալիևից

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին դժգոհություն է հայտնել Շուշիում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ադրբեջանցի ընդդիմադիրը նկար է հրապարակել Շուշիից և հարց է ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թե ինչ գործ ունեն Ռուսաստանի զինված ուժերը Շուշիում:

«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ ու Շուշի։ Ստեփանակերտի հետ կապված հարցը պարզ է: Ի՞նչ  գործ ունի ռուսական բանակը Շուշիում։ Մենք սպասում ենք կառավարության բացատրությանը»,- գրել է Ալիևը:

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները սկսել են  Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի և մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության խնդիրների իրականացումը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]