Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիան պատրաստ է օգնել գտնելու ԼՂ հակամարտության արդար լուծում. կայացել է Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց

Ֆրանսիան պատրաստ է օգնել գտնելու ԼՂ հակամարտության արդար լուծում. կայացել է 
Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ելիսեյան պալատը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել նպաստելու, որպեսզի գտնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, կայուն և բոլոր կողմերի համար ընդունելի լուծում:

«Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման առումով, հիշեցրել է Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր բարեկամության մասին, ինչպես նաև հայտնել է իր պատրաստակամությունը՝ գտնելու երկարաժամկետ և ընդունելի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի համար»,-ասված է հաղորդագրությունում:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am