Արցախ

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Ջալալ Հարությունյանի ծննդյան տարեդարձը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Ջալալ Հարությունյանի ծննդյան տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հետ և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քաջ առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել մեր նվիրյալ զինվորականին, ով մեծ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին ու ժողովրդին»,- գրել է նա:

Ավելի վաղ, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում