Արցախ

Արայիկ Հարությունյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրերը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է անում բոլոր արցախցիներին վերադառնալԱրցախ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

«Բոլորիդ խնդիրները լուծվելու են, կոչ եմ անում հետ գալ Ղարաբաղ: Այս երկու օրվա ընթացքում մենք ենթակառուցվածքների հարցը կլուծենք, ջրի,հոսանքի, կփորձենք նաև գազի հարցը լուծել:Ուզում եմ վստահեցնել ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական խնդիր չլինի»,- նշեց Հարությունյանը:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների խնդիրներին, Հարությունյանն ընդգծեց, որ Արցախի իշխանությունը պատրաստ է առաջին փուլով Երևանում, հնարավորության դեպքում՝ Արցախում, ապահովել նրանց նվազագույն սոցիալական, կենցաղային և բնակարանային պայմանները:

Արցախի նախագահը նաև կոչ է անում հեռու մնալ քաղաքական ընդվզումներից:

«Երևանի փողոցներում մի մասնակցեք այդ գործընթացներին, դա հարիր չէ ղարաբաղցիներին: Գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ, հանգիստ եղեք»,- ասաց Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում