Քաղաքականություն

Հանրահավաքի նախաձեռնողներն ու մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային ժողով. պահանջում են արտահերթ նիստ

1 րոպեի ընթերցում

Հանրահավաքի նախաձեռնողներն ու մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային ժողով. պահանջում են արտահերթ նիստ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կառավարության շենքի դիմացից շարժվում են դեպի Ազգային ժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` 17 կուսակցության անդամները պահանջում են խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել ու քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

«Պահանջում ենք, որ ԱԺ-ն առաջիկա ժամերին հրավիրի արտահերթ նիստ և շատ արագ լուծի վարչապետի պաշտոնանկության հարցը: Հիմա ես առաջարկում եմ, որ բոլորս շարժվենք դեպի Ազգային ժողով ու պահանջենք արտահերթ նիստ»,- ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: Ոստիկանությունը հավաքի վայրից բերման է ենթարկել 129 քաղաքացիների, որոնցից 41-ն արդեն ազատ են արձակվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում