Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թորոսյանը վստահեցնում է՝ վիրավոր զինծառայողների բուժօգնությունն իրականացվում է պատշաճ ձևով

Թորոսյանը վստահեցնում է՝ վիրավոր զինծառայողների բուժօգնությունն 
իրականացվում է պատշաճ ձևով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրավոր զինծառայողների բուժօգնությանն են տրամադրում տասնյակ քաղաքացիական հիվանդանոցներ Երևանում, մարզերում, բուժօգնության ուշացում ոչ մի դեպքում չի լինում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Վիրավորների բուժօգնությունը կազմակերպվում է պատշաճ: Ներգրավված են տասնյակ քաղաքացիական հիվանդանոցներ Երևանում և Երևանից դուրս: Վիրավոր զինծառայողներին որևէ մերժում կամ բուժօգնության ուշացում չի եղել և չի կարող լինել, քանի որ մենք ունենք նաև հավելյալ պլանավորած ռեսուրսներ՝ տարբեր զարգացումների համար»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից բժշկական հաստատությույունների թիրախավորմանը՝ նա նշեց, որ թե հրապարակայնորեն, թե միջազգային կառույցներին ուղղված նամակներով դրանք դատապարտել են, համարվում են պատերազմական հանցագործություններ, ինչպես նաև միջազգային հումանիտար օրենքների խախտում:

Ադրբեջանի սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ պատերազմ է սկսել՝ Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների բացահայտ աջակցությամբ: Հակառակորդը թիրխավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները՝ այդ թվում հիվանդանոց, ծննդատուն:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am