Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Այս պահին մարտերը ընթանում են, իրավիճակը կարելի է գնահատել դրական. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը ընթանում են, իրավիճակը կարելի է գնահատել դրական. Արծրուն 
Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված: Նոյեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հովհաննիսյանը նշեց, որ երեկ ողջ գիշեր և այսօր ողջ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են:

«Մարտերը եղել են բավականին ինստենսիվ: Նախ հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու կրակի ուղեկցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ հակառակորդի որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, հետ շպրտել ելման բնագծերը, կրել են զգալի կորուստներ: Շուշի քաղաքի մեջ, շրջակա տարածքներում, պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավական սաստիկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են՝ չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է:

Հովհաննիսյնն ընդգծեց, որ Բերձորի ուղղությամբ թշնամու ուժերը փորձել են մի քանի անգամ ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր, հավանաբար, փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավեին՝ դիմել են փախուստի: «Այս պահին մարտերը ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է գնահատել բավականին դրական, մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները, բայց մարտերը ընթացքի մեջ են: Գիշերային ժամերին արդեն երեք-չորս օր է, ըստ էության, Շուշիի համար ճակատամարտը շարունակում է»,- նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am