Տարածաշրջանային

Ստամբուլում հեպատիտ Ա և խոլերա հիվանդությունների տարածման ռիսկ կա

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում հեպատիտ Ա և խոլերա հիվանդությունների տարածման ռիսկ կա

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլի Մեդիքալ Փարք հիվանդանոցի բժիշկ, ինֆեկցիոն հիվանդությունների և մանրէաբանության մասնագետ, դոցենտ Գյուրքան Մերթը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի Ստամբուլում ամբարտակների ջրի մակարդակի իջեցումը կարող է հանգեցնել հեպատիտ Ա և խոլերա հիվանդությունների տարածմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսի»-ը, վկայակոչելով «Յենի Շաֆաք» թուրքական լրատվական կայքը, Գյուրքան Մերթը հավելել է, որ տարբեր հիվանդությունների կարող են հանգեցնել նաև ջրի մակերեսի անկման պատճառով ամբարտակներում առկա ծանր մետաղները։ Մերթը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Ստամբուլի ամբարտակներում ջրի մակարդակը 30 տոկոսից իջել է 29․43-ի։

Մերի Վարդումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում