Հասարակական

Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիայից կժամանեն օրթոպեդիայի բնագավառում մասնագիտացված վիրաբույժների խումբ, ինչպես նաև կուղարկվի բժշկական սարքավորումներ և դեղորայք:

«Այդ օգնությունը վկայում է Ֆրանսիայի համերաշխության մասին հակամարտության զոհերի հետ։ Այդ օգնությունը լրացնում է ֆրանսիական տարածքային իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնությանը»,- գրել է Լաքոտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում