Հասարակական

Հովհաննես Մովսիսյանն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Մովսիսյանն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն է ընտրվել Հովհաննես Մովսիսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հանրային հեռարձակողի խորհուրդը:

«Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։

Ինչպեսհայտնել էինք, մրցույթին մասնակցելու համար դիմել էին 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։ Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուներից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։

Հաջորդ շաբաթՀանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի՝ մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում