Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ԱԳ նախարարը պատերազմում ահաբեկիչների ներքաշումը լուրջ վտանգ է համարում տարածաշրջանում և դրանից դուրս

ԱԳ նախարարը պատերազմում ահաբեկիչների ներքաշումը լուրջ վտանգ է համարում 
տարածաշրջանում և դրանից դուրս

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով տարածաշրջանում, Արցախի պատերազմում ահաբեկիչների ներգրավումը լրջագույն վտանգ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաև դրանից շատ ավելի դուրս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք՝ մեր հայրենակիցներն Արցախում, հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու՝ Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ զինյալների և Ադրբեջանի դեմ: Եվ ահաբեկիչ զինյալների՝ մեր տարածաշրջանում հայտնվելը առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան միայն մեզ համար: Դրա հետևանքներն իրապես լրջագույն են: Ես չգիտեմ, թե ինչ էին մտածում Բաքվում, երբ այդ զինյալներին ներքաշում էին այս պատերազմի մեջ: Դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար և տարածաշրջանից շատ-շատ ավելի դուրս»,- ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ սա նոր իրողություն է տարածաշրջանում, որն առաջ է բերում գերակայությունների նոր՝ տարածաշրջանային առումով ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտ նոր նպատակների շրջանակ: Մնացականյանը նշեց, որ սեպտմբերի 27-ից սկսած ունենք իրավիճակ, որն անմիջապես վերաբերում է մեր տարածաշրջանին:

«Մեր այսօրվա կարևորագոււյն գործառույթներից մեկն էլ ավելի համալրված և թիրախային աշխատանք կազմակերպելն է՝ տարածաշրջանում այս իրողության դեմ պայքարելու համար: Այդ վտանգը սփռվելու է շատ ավելի լայն՝ տարածաշրջանից շատ ավելի դուրս, վտանգ է հանդիսանում բազմաթիվ երկրների համար»,- ասաց Մնացականյանը:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ ահաբեկիչների թեման առավել սուր է և վստահեցրեց. «Մարտի դաշտում այդ երևույթի դեմ պայքարելով՝ մենք շարունակելու ենք աշխատել այդ երևույթի դեմ նաև միջազգային համագործակցության միջոցով»:

Ադրբեջանը Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից պատերազմ է սանձազերծել Թուրքիայի աջակցությամբ: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ, ահաբեկիչներ: Հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել երկու սիրիացի վարձկան ահաբեկչի:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am